ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարը քննարկել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարը քննարկել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր

Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Ալ Մազրուեյի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից, մանրամասնելով, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին վերաբերող մի շարք հարցերի։

Մասնավորապես՝ ԱՄԷ նախարարին է ներկայացվել Հայաստանում արևային էներգիայի զարգացման միտումները, քննարկվել է արևային էներգիան կուտակելու ԱՄԷ առաջատար փորձը։

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին։