Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Գազամատակարարման պլանային ընդհատումներ
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ․Սևակի փողոցի թիվ 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/14 բազմաբնակարան շենքերի, Սարկավագի, Քանաքեռցու, Աղասու, Քանաքեռ 1-ին և 2-րդ փողոցների, Քանաքեռ 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազասպառողների գազամատակարարումը․
ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00․
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ․Մեծի փողոցի թիվ 41, 53 բազմաբնակարան շենքեր, Լազյան փողոցի թիվ 32-ից 37 բազմաբնակարան շենքեր, Գ․Նժդեհի փողոցի թիվ 2, 4, 6, 8 բազմաբնակարան շենքեր, Խորենացու փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենք և նշված փողոցներով պարփակված թաղամաս։
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00․ Կոտայքի մարզի Թեղենիք բնակավայր,
ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40․ Գեղարքունիքի մարզի Մադինա և Լեռնակերտ բնակավայրեր։

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։