Սպուտնիկ. Արևային կայանների «չափից ավել» հոսանքը կպահանջեն կուտակել. սպասվող օրինագիծի մասին

Սպուտնիկ. Արևային կայանների «չափից ավել» հոսանքը կպահանջեն կուտակել. սպասվող օրինագիծի մասին
Հայաստանում արևային կայանների հզորություններն արդեն անցել են 860 ՄՎտ–ը։ Սակայն նրանց արտադրանքը ստաբիլ չէ, ցերեկային ժամերին էլ ավելցուկ է առաջացնում ցանցում, ինչից տուժում է նաև ԱԷԿ–ի աշխատանքը։ Խնդրի լուծումն էներգիայի կուտակիչներն են։
Նոր կառուցվող արևային կայանները պետք է ունենան էլեկտրաէներգիայի կուտակիչներ։ Նման օրենսդրական գաղափար օրերս քննարկել են ԱԺ պատգամավորներն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Սա անհրաժեշտ է, որպեսզի ցանցը չծանրաբեռնվի արևային կայանների տատանողական աշխատանքից։
Հոսանք կա, ծախսելու տեղ չկա
Արևային կայանների հզորությունը վերջին մի քանի տարում բազմակի աճել է. 10 տարի առաջ այն գրեթե զրոյական էր, իսկ հիմա հասել է 860 մեգավատի, ինչը Հայկական ԱԷԿ–ի հզորության կրկնակին է։ Սակայն ԱԷԿ–ը կարող է աշխատել անընդհատ, իսկ արևային կայանները` միայն ցերեկային ժամերին։ Ստացվում է, որ ամեն օր էլեկտրական ցանցում միանում–անջատվում է միանգամից մի քանի հարյուր մեգավատ հզորություն։ Ցանցի համար սա զգալի սթրես է, քանի որ երբ «արևայինները» միանում են, պետք է այլ կայաններն անջատել կամ նվազեցնել դրանց արտադրանքը, իսկ ժամեր անց նորից միացնել։ Նման կտրուկ տատանումերը տեխնիկապես հակացուցված են թե՛ ԱԷԿ–ին, թե՛ ջերմային կայաններին։
Նյութն ամբողջությամբ՝  arm.sputniknews.ru