ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է իրականացնում իրացման ցանցում

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է իրականացնում իրացման ցանցում

 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություններ է սկսել հանրապետության իրացման ցանցում՝ ստուգելու «Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի փոխարինիչ»-ի և «Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով մթերք»-ի դարակաշարերով տարանջատման կատարումը:

Երևանի խոշոր սուպերմարկետներում տեսուչների աշխատանքին հետևել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանն ու Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը:

Ընդհանուր 23 տնտեսավարողների մոտ դիտարկվել են 28 ապրանքատեսակ։ Իրականացվել են նմուշառումներ՝ հսկիչ գնումներ, տարբեր կաթնային արտադրատեսակներից և հանձնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ փորձաքննության՝ կանաչ դարակաշարերից՝ կանթնայուղի փոխարինիչի առկայության և նարնջագույն դարակաշարերից՝ կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշի նկատմամբ։

 Անհամապատասխանություններ են արձանագրվել հետևյալ տնտեսվարողների մոտ

Կանաչ դարակաշար

1 «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Ամասիայի» Լոռի պանրում,

2 «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Աշոցք» Լոռի պանրում,

3 «Արաքս-2» Ա/Կ-ի կողմից արտադրված «Վարդենիս» ոչխարի պանրում։

Նարնջագույն դարակաշար

1 «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Cheese on» պանրային արտադրանքում,

2 «Միլք մուդ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «հալած պանիր մթերք» արտադրանքում,

3 «Վայթ ֆուդ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Չանախ» պանրային արտադրանքում,

4«Մովա» ՍՊԸ-ի կողմից արտադրված պանրային արտադրանք Չանախում,

5 «Արա-Արեգ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Սևան կաթ» պանրային արտադրանք Լոռիում,

6 «Խաք» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Արարատյան» թթվասերային մթերքում,

7 «Արզնի կաթ»  ՍՊԸ-ի կողմից արտադրված «Արզնի» թթվասերային մթերքում,

8 «Էջմիածին կաթ»  ՍՊԸ-ի կողմից արտադրված «Էջմիածին կաթ» թթվասերային մթերքում,

9 «Բիալկա»  ՍՊԸ-ի կողմից արտադրված «Սևանա կաթ» պանրային մթերք Չանախում։

Խախտման տեսակ՝ Կաթնայուղի զանգվածային մասի խախտում
Արտադրողների քանակ՝ 9
Նկարագրություն՝ Պահանջվում է ≥ 50%, Արձանագրվել է 1%-18%։

Մյուս ապրանքանիշերի «Կաթնամթերք»-ի և «Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով մթերք»-ների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ։

ՍԱՏՄ-ի կողմից իրականացվող վերահսկողությունները շարունակական են լինելու։

 Հիշեցնենք.

Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների 2025 թվականի ապրիլի 27-ից «Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի փոխարինիչ»-ը (կանաչ) և «Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով մթերք»-ը (նարնջագույն) պետք է տեղադրվեն առանձնացված սպառողական դարակաշարերում:

Դարակաշարերը պետք է ունենան, համապատասխանաբար, «Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի փոխարինիչ» և «Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով մթերք» նշումները՝ ընթեռնելի և տեսանելի վայրում փակցված: