Դատախազությունը պահանջում է Այնթափի նախկին ղեկավար Կարեն Սարգսյանից բռնագանձել 13 անշարժ գույք, դրամական միջոցներ

Դատախազությունը պահանջում է Այնթափի նախկին ղեկավար Կարեն Սարգսյանից բռնագանձել 13 անշարժ գույք, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Այնթափ համայնքի նախկին ղեկավար Կարեն Անդրանիկի Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝

13 անշարժ գույք.

5 տրանսպորտային միջոց.

1 իրավաբանական անձում մասնակցություն.

216 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: