Միխայլովկա բնակավայրով անցնող ճանապարհը հիմնանորոգվում է
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-5-51, /Մ-3/ – Միխայլովկա – /Մ-3/ ճանապարհի առաջին 2 կիլոմետրը։ Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
Ճանապարհն անցնում է Լոռու մարզի Միխայլովկա բնակավայրով։ Այս պահին կապալառու կազմակերպությունն իրականացնում է հողային աշխատանքներ, կառուցվում են մայթերը, ավարտական փուլում են ջրահեռացման վաքերի տեղադրման աշխատանքները։ Մոտ 1կմ երկարությամբ ճանապարհահատվածը պատրաստ է ծածկի կոնստրուկցիաները տեղադրելու համար։