Հանրահակացարաններում բնակվող փախստականները կդառնան դրանց սեփականատերը

Հանրահակացարաններում բնակվող փախստականները կդառնան  դրանց սեփականատերը

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 25–ի նիստում որոշում կայացրեց, որով Ադրբեջանից գաղթած և հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին սեփականաշնորհեց այն տարածքները, որտեղ նրանք բնակվում են։

Խոսքը Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Երևանի Մոլդովական փողոց, 29/2 շենք, Շիրակի փողոց 2/32 շենքերում բնակվողների մասին է։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել, որով խնդրել են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին, և ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը։