Նոր նշանակում և վերանշանակումներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներից 3-ը վերանշանակվել են, 1-ն ազատվել է պաշտոնից։ Համապատասխան որոշումները ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին։
Մասնավորապես, Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է Ռուբեն Սարգսյանը, որը 2020թ․ հունիսի 2-ին նշանակվել էր նախարարի առաջին տեղակալ, իսկ դեկտեմբերի 22-ից զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոնը։
Նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվել են Աննա Ժամկոչյանը, Դավիթ Խաչատրյանն ու Տաթևիկ Ստեփանյանը։