Ամերիկյան և ռուսական նավթային ընկերությունները համագործակցության համաձայնագիր են ստորագրել․ ԶԼՄ

Ամերիկյան և ռուսական նավթային ընկերությունները համագործակցության համաձայնագիր են ստորագրել․ ԶԼՄ
Ամերիկյան Exxon Mobil նավթային ընկերությունը և ռուսական պետական ​​«Ռոսնեֆտ» կորպորացիան ստորագրել են ոչ պարտավորեցնող նախնական համաձայնագիր՝ Exxon-ին 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո դուրս գրված 4.6 միլիարդ դոլարի փոխհատուցման հնարավորության վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների։
Ըստ աղբյուրներից մեկի՝ այդ փաստաթուղթը ստորագրվել է դեռևս օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։ Կնքված համաձայնագիրը նախնական քայլ է երկու կողմերի միջև առևտրային հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։ Սակայն հետագա առաջընթացը քիչ հավանական է, քանի դեռ Մոսկվան էական քայլեր չի ձեռնարկել Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցում, իսկ ԱՄՆ-ը և Եվրամիությունը չեն թուլացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հաղորդում է DW-ն։
Վնասի փոխհատուցման շուրջ բանակցություններն ընթանում են 2023 թվականից։