ԱԺ-ում ցանկանում են լսել բիզնեսի ներկայացուցիչների դիտողությունները և առաջարկները

ԱԺ-ում ցանկանում են լսել բիզնեսի ներկայացուցիչների դիտողությունները և առաջարկները

Հայաստանում գործարար միջավայրի բարելավման նպատակով խորհրդարանական լսումներ կանցկացվեն:  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

«Նախատեսում ենք առաջիկայում խորհրդարանական լսումներ անցկացնել, որտեղ կհրավիրենք բիզնեսի ներկայացուցիչներին: Ցանկանում ենք լսել նրանց բոլոր կարծիքները, դիտողություններն ու առաջարկները՝ պետական բոլոր մարմինների հետ կապված, օրենսդրության հետ կապված, որ փորձենք ավելի բարելավել մեր գործարար միջավայրը»,-ասաց Թունյանը: