Նաիրի համայնքում երեք մանկապարտեզ է բացվել

Նաիրի համայնքում  երեք մանկապարտեզ է բացվել
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզի Նաիրի համայնքում մասնակցել է երեք մանկապարտեզների բացման հանդիսավոր արարողությանը, որոնք կառուցվել են ՀՀ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։
Մարզպետ Ահարոն Սահակյանի, համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, ավագանիների հետ նախ այցելելել է Պռոշյան բնակավայրի մանկապարտեզ, որը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում և նախատեսված է շուրջ 120 երեխայի համար։
Ծրագրի արժեքը կազմում է 240 մլն ՀՀ դրամ՝ 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Հաջորդը Արագյուղի մանկապարտեզն էր, որը նույնպես կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Արագյուղը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, սակայն արդեն այսօր բնակավայրի 70-ից ավել երեխաներ կարող են մանկապարտեզ հաճախել իրենց գյուղում։
Ծրագրի արժեքը կազմում է 102 մլն ՀՀ դրամ՝ 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Երրորդ մանկապարտեզը Բուժական բնակավայրում էր. երկհարկանի, ամբողջությամբ նոր այս մանկապարտեզն արդեն գործում է։  Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար, սակայն այս պահին հաճախում է շուրջ 70 երեխա:
Վերոնշյալ բոլոր մանկապարտեզների հարակից տարածքները բարեկարգվել են, կառուցվել են երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ։