ACSES. Ջինիի գործակիցը Հայաստանում և սահմանակից երկրներում

ACSES. Ջինիի գործակիցը Հայաստանում և սահմանակից երկրներում
ACSES վերլուծական կենտրոնը ներկայացրել է Ջինիի գործակիցը Հայաստանում և սահմանակից երկրներում՝ գրելով.
 Վերջին հասանելի տվյալներով` հասարակության տարբեր խավերի մեջ եկամուտների անհավասար բաշխվածության ամենամեծ ցուցանիշը Թուրքիայում է (44.5%՝ 2022թ-ին), իսկ ամենացածր ցուցանիշը՝ Հայաստանում (27.2%` 2023թ-ին):
Դիտարկվող ժամանակահատվածում Ջինի գործակիցը բարելավվել է բոլոր երկրներում բացի Թուրքիայից։ Ընդ որում՝ Հայաստանում այն բարելավվել է ամենամեծ չափով։
Եկամուտների կենտրոնացման գործակիցը (Ջինի ինդեքսը) բնակչության եկամուտների բաշխման փաստացի ծավալի շեղումն է դրանց հավասարաչափ բաշխման գծից: Հավասարաչափ բաշխման դեպքում այն հավասար է զրոյի, բացարձակ անհավասարության պայմաններում այն հավասար է հարյուրի։ Ջինիի գործակցի աճը նշանակում է անհավասարության խորացում։