Nvidia-ն և Intel-ը ԱԲ չիպեր կարտադրեն

Nvidia-ն և Intel-ը ԱԲ չիպեր կարտադրեն

Nvidia-ն գնել է 5 միլիարդ դոլարի բաժնետոմս Intel-ում, այսպիսով ձեռք բերելով ընկերության մոտ 4%-ը՝ յուրաքանչյուր բաժնետոմսի համար վճարելով 23.28 դոլար։

Երկու ընկերությունները նախատեսում են միասին ստեղծել «մի քանի սերունդների» համակարգչային և տվյալների կենտրոնների պրոդուկտներ: Այս նորության հրապարակումից հետո Intel-ի բաժնետոմսերն աճել են մինչև 30%-ով:

Համագործակցության շրջանակում Nvidia-ի NVLink տեխնոլոգիան կինտեգրի Intel-ի CPU-ները և Nvidia-ի GPU-ները, ինչը կապահովի տվյալների ավելի արագ փոխանցումներ ԱԲ գործընթացների հաջող իրականացման համար: Intel-ը կարտադրի նոր x86 CPU-ներ՝ Nvidia-ի ԱԲ հարթակների և սպառողական համակարգիչների ու նոթբուքերի չիպերի համար՝ համատեղելով Intel-ի CPU-ները Nvidia-ի RTX GPU փոքրիկ չիպերի հետ, որոնք հայտնի են x86 RTX SoCs անվամբ:

ԱԲ չիպերի արտադրության ոլորտում տարիներ շարունակ դժվարությունների բախվելուց հետո, Intel-ը հույս ունի, որ այս համագործակցությունը կօգնի վերականգնել շուկայում նախկին դիրքը և հետ բերել կորցրած հաճախորդներին, մինչդեռ Nvidia-ն շարունակում է մնալ առաջատար կիսահաղորդիչների արտադրության ոլորտում: Intel-ի գլխավոր գործադիր տնօրեն Լիպ-Բու Տանը նշել է, որ երկու ընկերությունների հարթակների միավորումը, ինչպես նաև արտադրության և փաթեթավորման գործընթացներում Nvidia-ի ԱԲ փորձառության կիրառումը կարող է ոլորտում նոր, խոշոր զարգացումների խթան հանդիսանալ