Վահագն Խաչատուրյանը և ServiceNow ընկերության փոխնախագահը քննարկել են ՀՀ-ի և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համագործակցությունը

Վահագն Խաչատուրյանը և ServiceNow ընկերության փոխնախագահը քննարկել են ՀՀ-ի և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համագործակցությունը

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ServiceNow ընկերության փոխնախագահ Նիկ Ցիցոնին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների միջև համագործակցության հնարավորություններին, մասնավորապես, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիական և թվային ոլորտներում:

ServiceNow ընկերությունը ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնականում զբաղվում է մեկ ինտեգրված պլատֆորմի միջոցով բիզնես պրոցեսների ավտոմատացմամբ։ Ընկերությունը մշակում է Cloud (մոլեկուլային) լուծումներ, որոնք օգնում են կազմակերպություններին արդյունավետ կառավարել իրենց աշխատանքային հոսքերը՝ IT ծառայություններից մինչև մարդկային ռեսուրսներ, անվտանգության խնդիրներ և հաճախորդների սպասարկում:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ»-ի (ACT) և ServiceNow-ի միջև: Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնել ժամանակակից տեխնոլոգիական հմտություններ և ներգրավվել միջազգային առաջատար նախագծերում: