Մեծամոր համայնքի ղեկավարն այցելել է Շենավան բնակավայր

Մեծամոր համայնքի ղեկավարն այցելել է Շենավան բնակավայր
Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Շենավան բնակավայր՝ հետևելու մանկապարտեզի նոր, երկհարկանի շենքի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին։
Ծրագիրը կյանքի է կոչվում ՀՀ կառավարության և համայնքի համատեղ ծրագրի շրջանակում։ Կառուցվում է շուրջ 685 քմ երկհարկանի մանկապարտեզ, իսկ հարակից 700 քմ տարածքում իրականացվելու են բարեկարգման աշխատանքներ։ Նոր մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար՝ հնարավորություն ընձեռելով ընդունել շուրջ 50-60 փոքրիկ։
Շինարարությունը մեկնարկել է 2024 թվականի օգոստոսից և իրականացվում է համաձայն սահմանված ժամկետների։
Տեսանյութն՝ այստեղ