Արտաշատի ավագ դպրոցը վերակառուցվում է

Արտաշատի ավագ դպրոցը վերակառուցվում է

Արարատի մարզպետի աշխատակազմը տեսանյութ է հրապարակել՝ գրելով. Արտաշատի ավագ դպրոցն է, որը վերակառուցվում է Կառավարության միջոցներով։

Նշենք, որ 462 տեղ հզորությամբ դպրոցը վերակառուցվում է Կառավարության միջոցներով։ Ծրագրի արժեքը 1 մլրդ 238 մլն դրամ է: Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականին։ 

Կրթօջախը նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին։ Վերակառուցումից հետո դպրոցը կհամալրվի նաև ամբողջությամբ նոր գույքով։