Համագործակցության հուշագիր Հայաստանի բանկերի միության և Հունական բանկերի ասոցիացիայի միջև. Տեսանյութ

Համագործակցության հուշագիր Հայաստանի բանկերի միության և Հունական բանկերի ասոցիացիայի միջև. Տեսանյութ

ՀԲՄ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկած «Բանկային համակարգի ապագան․ նորարարությունների կայուն զարգացում և հեռանկարներ» միջազգային բանկային ֆորումի շրջանակներում այսօր ստրագրվեց Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և Հունական բանկերի ասոցիացիայի միջև։

Հուշագիրը ստորագրեցին ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և և Հունաստանի բանկերի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Խարուլա Ապալագակին։

550774452_1089975466640021_8469149520776963962_n.jpg (30 KB)

Ինչպես հայտնում են ՀԲՄ-ից, հուշագրի նպատակն է խորացնել համագործակցությունը երկու երկրների բանկային ասոցիացիաների միջև՝ միտված կայուն ֆինանսական համակարգի ձևավորմանը և տնտեսական զարգացման խթանմանը։ Երկկողմ հուշագիրը կնպաստի կողմերի միջև փորձի և հնարավորությունների փոխանակմանը, կրթական ծրագրերի համատեղ անցկացմանը և վերապատրաստման ուղղություններով աշխատանքների իրականացմանը։

Միությունից հայտնում են նաև, որ բանկային Ֆորում 2025-ը բացառիկ է ոչ միայն մասնակիցների թվով, այլև քննարկվող թեմաների լայն շրջանակով։ Այն իրականացվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկերի Ասոցիացիայի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ։ Մասնակիցնեի թվում են ոչ միայն ՀՀ ֆինանսական հատվածի ներկայացուցիչները, այլև ՀԲՄ միջազգային գործընկերները ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Լեհաստանից, Հունաստանից և Վրաստանից։

Տեսանյութն՝ այստեղ