Հետք․ Հայտնի են 2025թ․ «Ավրորա» մրցանակի հավակնորդները

Հետք․ Հայտնի են 2025թ․ «Ավրորա» մրցանակի հավակնորդները

Սուդանում, Հարավային Սուդանում, Ուկրաինայում եւ Գազայում մարդասիրական աշխատանք իրականացնող բացառիկ անհատներ դարձել են
2025 թ․«Ավրորայի» հերոսներ։ Այս մասին հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2025թ․ «Ավրորայի» չորս հերոսների անունները, որոնք հավակնում են «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւին։ Սալի Բեքերին (Միացյալ Թագավորություն), Ջամալ Էլթայեբին (Սուդան), Զուհայր Լահնային (Մարոկկո) եւ Ջիլ Սիմանին (ԱՄՆ/Հարավային Սուդան) «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրել է ավելի քան 800 թեկնածուներից եւ որպես մրցանակի հավակնորդներ՝ ներկայացրել Նյու Յորքում՝ Ամերիկայի արտասահմանյան մամուլի ակումբի (OPC) հետ համատեղ կազմակերպված ճեպազրույցի եւ քննարկման ժամանակ։ Այս չորս հերոսներից մեկը կդառնա այս տարվա «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Նրա անունը կհայտարարվի նոյեմբերի 6-ին Նյու Յորքում կայանալիք մրցանակի շնորհման արարողության ժամանակ։

Ամբողջական՝ hetq.am