«Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդես 2025
Սեպտեմբերի 26-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը:
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն արդեն չորրորդ տարին անընդմեջ իրականցնում է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը, որը միտված է բացահայտելու Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը:
Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը՝ 12:00-ին, ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Ցուցահանդեսի շրջանակում՝ Հայաստանի 10 մարզերը կներկայացնեն իրենց զբոսաշրջային առանձնահատկությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու գրավչությունները, մարզին բնորոշ խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները։
Արկածային տաղավարում էքստրեմալ ճամփորդությունների սիրահարները կարող են ծանոթանալ Հայաստանի արկածային զբոսաշրջային հնարավորություններին, իսկ գաստրո տաղավարում շեֆ խոհարարը կպատրաստի և այցելուներին կներկայացնի տարբեր մարզերին յուրահատուկ ուտեստները։
Ցուցահանդեսի ընթացքում նախատեսվում են վարպետաց դասեր, Համերգային ծրագիր YereOne Project-ի մասնակցությամբ և այլ անակնկալներ։
Մուտքն ազատ է, սեպտեմբերի 26 ժամը՝ 12։00 - 20։00
Համերգային ծրագրի սկիզբը՝ 19։00
Ցուցահանդեսին զուգահեռ, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն կանցկացնի նաև «Ապագայի ճանապարհ․ ներքին զբոսաշրջության ինովացիաներն ու համայնքային ներուժը» խորագիրը կրող համաժողովը։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները`
«Համայնքային զբոսաշրջության խթանումը և մարդկային ռեսուրսների զարգացման հեռանկարները»
«Մարզերում երիտասարդության մասնակցությունը ներքին զբոսաշրջության ինովացիաներին»
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝
«Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդես
«Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդես 2024-ի ֆոտոշարք՝