Ռազմաարդյունաբերությունը, որը ՀՀ անվտանգային միջավայրին տալիս է ուժ՝ չի կարող կրճատվել․ Քոչարյան
Եթե վերցնենք անցյալ տարվա պաշտպանական բյուջեի կատարողականը, որը շատ բարձր տոկոս է՝ կարող եմ հաստատել, որ և՛ Կառավարության ծրագրով, և՛ բանակի բարեփոխումների միջավայրն են ստեղծում՝ այն ինչ հաստատված է, չի կարող փոխվել կամ կիսատ մնալ։ Այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ծրագերը չեն կարող կրճատվել։ Դա ոչ միայն առնչվում է բանակի բարեփոխումներին, այլ նաեւ ռազմաարդյունաբերությանը մասնավորապես, որտեղ մենք ունենք արձանագրած ոչ միայն հաջողություններ, մի բան, որը անվտանգային միջավայրին տալիս է ուժ՝ դա չի կարող կրճատվել», - ասել է նա։