Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորում Հայաստանում
2025 թ․ հոկտեմբերի 23–25-ը ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն կանցկացնի «Tourism Talks: Connecting People, Places and Perspectives (Dialogue for Trust, Inclusion and Sustainability)» խորագրով միջազգային ֆորում։
Հարթակը մեկտեղելու է բարձրաստիճան պետական պաշտոնյաների՝ նախարարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, համաշխարհային մտքի առաջնորդների և ոլորտի փորձագետների՝ քննարկելու հաղորդակցության նշանակությունն ու ազդեցությունը զբոսաշրջության զարգացման գործում։
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ մանրամասները և գրանցման հղումը շուտով կհրապարակվեն պաշտոնական կայքում։