2025 թվականի առաջին կիսամյակում արտահանումը նվազել է գրեթե 53%-ով. Վահե Հովհաննիսյան
Հայաստանից արտահանումը 2025 թվականի առաջին կիսամյակում նվազել է գրեթե 53%-ով։ Միաժամանակ, հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումն աճել է 10.3%-ով։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով 2025 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, նշել է, որ արտահանման նվազումը պայմանավորված է ոսկու, արծաթի և պլատինի վերաարտահանման կտրուկ անկմամբ։
Միաժամանակ, նույն պաըճառով ապրանքների ներմուծումը հունվարից հունիս նվազել է 38.6%-ով։
«Վերարտահանման ազդեցությունը հանելուց հետո ներմուծման աճը կազմել է մոտավորապես 7%», - հավելել է ֆինանսների նախարարը։