Աշխատատեղերի ամենամեծ քանակը առևտրի ոլորտում է
2025թ. հուլիսի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 795,779 մարդ, այդ թվում 217,010 պետական և 578,769 ոչ պետական աշխատողներ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.8% աճ։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն, ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, շարժական գույքի նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 137,041 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։
Կրթության ոլորտում զբաղվածների թիվը 120,273 է, մշակող արդյունաբերությունում՝ 93,531, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկման ոլորրտում՝ 54,808 զբաղված, որից պետական՝ 27,656, ոչ պետական՝ 27,152, իսկ տեղեկատվություն և կապի ոլորտում՝ 45,418։
Ամենաքիչը աշխատողներ ներգրավված են գյուղանտնտեսության, անշարժ գույքի հետ կապված գործունեության, ջրամատակարարման, ջրահեռացման, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտներում: