Թվային եվրոյի գործարկման համար կպահանջվի մինչև 3 տարի

Թվային եվրոյի գործարկման համար կպահանջվի մինչև 3 տարի

 ԵՄ ֆինանսների նախարարությունը հաստատել է ԵԿԲ կողմից ապահովված թվային արժույթի ներդրման ճանապարհային քարտեզը: Ծրագրի նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունն ամերիկյան վճարային միջոցներից, ինչպիսիք են Visa-ն, Mastercard-ը և PayPal-ը։

 ԵՄ-ն թվային արժույթը դիտում է որպես էներգետիկայի, պաշտպանության և ֆինանսների ոլորտներում ռազմավարական անկախությունը ամրապնդելու և ամերիկյան վճարային համակարգերից կախվածությունը նվազեցնելու գործիք:

Այն իրենից ներկայացնելու է էլեկտրոնային դրամապանակ, որը կգործի կանխիկ և բանկային գործարքներին զուգահեռ։ Հիմնական նպատակը եվրոյի դերի պահպանումն է, տվյալների պաշտպանությունը, մանրածախ առևտրի ոլորտում նորարարությունների խթանումը և օտար թվային արժույթների տարածման սահմանափակումը։

 Ֆինանսական համակարգի հավասարակշռությունը պահպանելու նպատակով ԵՄ-ն նախատեսում է սահմանափակումներ՝ յուրաքանչյուր քաղաքացու կողմից պահվող թվային եվրոյի քանակի վրա։ Բացի այդ, ԵՄ ֆինանսների նախարարներն անմիջական ազդեցություն կունենան արժույթի թողարկման գործընթացի վրա։

 Չնայած լայն քաղաքական աջակցությանը՝ նախագիծը դեռ պետք է ստանա Եվրոպական խորհրդարանի հավանությունը։ ԵԿԲ-ի գնահատմամբ՝ նախագծի ընդունման դեպքում, թվային եվրոյի գործարկման համար կպահանջվի մինչև 3 տարի։