Կրիպտոարժույթի խոշոր առգրավում Կանադայում

Կրիպտոարժույթի խոշոր առգրավում Կանադայում

Կանադական ոստիկանությունը TradeOgre կրիպտոարժույթի բորսայից առգրավել է 56 միլիոն կանադական դոլարի (մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար) կրիպտոակտիվ։ Սա Կանադայի պատմության ամենախոշոր կրիպտոակտիվների առգրավումն է։

Հետաքննությունը սկսվել է 2024թ․ հունիսին՝ Եվրոպոլի հուշումից հետո: Պարզվել է, որ TradeOgre-ը գործել է առանց լիցենզիայի և չի իրականացրել հաճախորդների նույնականացում (KYC)։ Կասկածվում է, որ հարթակը օգտագործվել է հանցագործ ճանապարհով ստացված միջոցները լվանալու համար։

Պլատֆորմը պաշտոնապես փակվել է, իսկ կայքում տեղադրված է հայտարարություն դոմենի առգրավման մասին։ Դեռևս ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, հետաքննությունը շարունակվում է։