ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով ԼՂ-ից բռնի տեղահանված 44 մասնակից ավարտեցին հրուշակագործության և կարուձևի մասնագիտական դասընթացները
Լեռնային Ղարաբաղից 44 մասնակից հաջողությամբ ավարտեցին հրուշակագործության և կարուձևի մասնագիտական դասընթացները, որոնք կազմակերպվել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից փախստականներին և հյուրընկալ համայնքներին» ծրագրի շրջանակում, և ֆինանսավորվել Ֆրանսիայի կառավարության կողմից։ Արդյունքները այսօր նշվեցին սերտիֆիկատների հանձնման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։
Արցախից տեղահանված, Հայաստանում հաստատված 44 ընտանիք եկամուտի նոր աղբյուր կունենանա: Տան պայմաններում կար ու ձև անող, թխվածք պատրաստող կանայք հիմա ավելի լավ գիտեն ոլորտի գաղտնիքները: