Թատերականի շենքի նկարազարդումը համաձայնեցված չի եղել. Կոստանյան
Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի նկարազարդումը Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված չի եղել. այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Քաղաքապետարանի դիրքորոշումն է, որ այդ նկարազարդումները պետք է մաքրվեն»,- հավելել է նա։