Քադիրովն իր 17-ամյա որդուն հանձնարարել է վերահսկել հարկերի վճարումները
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովն իր 17-ամյա որդուն հանձնարարել է վերահսկել հարկերի վճարումները։
Նա այս մասին գրել է իր թելեգրամյան ալիքում։ Թե ինչպես է Ադամ Քադիրովը վերահսկելու գույքահարկը և ինչ պատճառներով է նշանակվել, դեռևս չի նշվում։
Մեկ ամիս առաջ Չեչնիայի իշխանությունները Ադամ Քադիրովին հանձնարարել էին վերահսկել Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնության համար միջոցների հավաքագրումը։ Այս առաջադրանքի ճշգրիտ բնույթը նույնպես չի բացահայտվել։