Ալագյազը կունենա մանկապարտեզ
37 տարի անց Արագածոտնի մարզի եզդիական ամենամեծ Ալագյազ բնակավայրը, որը միավորում է 11 բնակավայր, կունենա մանկապարտեզ։
Արագածոտնի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ Կառավարությունը հատկացրել է 861 մլն դրամ։
Ալագյազում պետբյուջեի միջոցներով կառուցվել է նաև համայնքային կենտրոն, կառուցման փուլում է Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցը, Ալագյազի միջնակարգ դպրոցը։
Մանրամասն՝ տեսանյութում