199 միլիոն 559, 4 հազար դրամ ՝ Գեղարքունիքում առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքների համար
ՀՀ կառավարության որոշմամբ, 199 միլիոն 559, 4 հազար դրամ կհատկացվի Գեղարքունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման և առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ, մասնավորապես,
56 միլիոն 452.8 հազար դրամ հատկացվել է քամու հետևանքով Գավառ համայնքի վնասված տանիքների վերանորոգում (Ազատության 2-րդ փողոց 4-րդ փակուղի թիվ 2 և Կաբելագործների թիվ 6 շենքեր) ծրագրի իրականացման համար։
98 միլիոն 656.6 հազար դրամ՝ Ճամբարակ քաղաքի գլխավոր մուտքի հարակից փլուզված հենապատի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։
44 միլիոն 450.0 հազար դրամ՝ Գավառ համայնքի Հացառատ թաղամասի կեղտաջրերի կենտրոնական կոլեկտորի կառուցման համար։