«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթանում են ակտիվ աշխատանքներ

«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթանում են ակտիվ աշխատանքներ
Տասնամյակներ շարունակ քանդված և անանցանելի Սևան քաղաքի Սյունյաց փողոցը հիմնանորոգվում է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը ներառում է Սևան քաղաքի շուրջ մեկ տասնյակ փողոցների հիմնանորոգում։ Ավարտին են հասցվել Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Գեղամա, Ռուսական, Աբովյան փողոցների, զուգահեռ՝ Աբովյան փողոցի հետ հատվող Թումանյան և Սայաթ–Նովա փողոցի Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց տանող ճանապարհահատվածի լիովին հիմնանորոգման աշխատանքները։
2024-ի տարեվերջին էլ այս ծրագրի 1-ին փուլի շրջանակներում հիմնանորոգվել էր նաև Էներգետիկների փողոցը:
Իրականացվել են շինարարական աշխատանքներ՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն:
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգումն ընդգրկում է 39657 քմ տարածք:
Ծրագրի պայմանագրային արժեքը 653.6 դրամ է՝ համայնք-պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից: