Էկրանով ԱԲ-ակնոցների վաճառքը Meta-ն կսկսի սեպտեմբերի 30-ին
Ամենամյա համաժողովում Meta ընկերությունը ներկայացրել է ոսպնյակում էկրան ունեցող նոր «խելացի» ակնոց՝ էկրանը։
«Սա իրական ապրանք է՝ պատրաստ կիրառման», – ասել է ընկերության ղեկավարը՝ Մարկ Ցուկերբերգը։
Ակնոցը կառավարվում է հատուկ Neural Band թևնոցի միջոցով։ Վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին, ամբողջական փաթեթի գինը կլինի 799 դոլար։
Ակնոցի էկրանին ցուցադրվելու են տեքստային հաղորդագրություններ, տեսազանգեր և Meta-ի ԱԲ-օգնականի պատասխանները։ Լուսանկարներ ու տեսանյութեր բեռնելու համար ակնոցը պետք է միացնել սմարթֆոնին։