Շիրակի մարզում քամու հետևանքով վնասված տանիքներ կվերանորոգվեն

Շիրակի մարզում քամու հետևանքով վնասված տանիքներ կվերանորոգվեն
«ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացում» ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին Կառավարության որոշմամբ հատկացվել է 78 մլն 596 հազար դրամ՝ Գյումրի, Արթիկ, Ախուրյան և Անի համայնքներում 2025 թվականի մայիսի 28-ին և հունիսի 14-ին քամու հետևանքով վնասված տանիքների վերանորոգման աշխատանքների կազմակերպման նպատակով։
Համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից կատարված ուսումնասիրությունների և դրանց արդյունքում կազմված ակտերի համաձայն մայիսի 28-ին վնասը կազմում է 7 մլն 116 հազար դրամ, իսկ հունիսի 14-ին՝ 71 մլն 480 հազար դրամ:
Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: