Բերդից մինչև Վերին Կարմիրաղբյուր ճանապարհը փակ կլինի

Բերդից մինչև Վերին Կարմիրաղբյուր  ճանապարհը փակ կլինի

Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածների հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13.00-16.00-ի սահմաններում, կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։ Հ-64 ճանապարհի՝ Բերդից մինչև Վերին Կարմիրաղբյուր տեղամասը նշված ժամանակահատվածում կփակվի երթևեկության համար։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: