Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կհատկացնի ԼՂ փախստականներին բնակարաններով ապահովելու համար

Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կհատկացնի ԼՂ փախստականներին բնակարաններով ապահովելու համար
Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կհատկացնի ԼՂ փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Դավիդ Վան Վելը` անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
«Նիդեռլանդները 14 միլիոն եվրո հատկացրեց «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» միջոցով Լեռնային Ղարաբաղի փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար»,– գրել է Նիդեռլանդների արտգործնախարարը։