Կյանքից հեռացել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վշտակցություն է հայտնել սիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի մահվան կապակցությամբ։
«Մեծ ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը։ Մենք երախտագիտությամբ ենք հիշում պարոն Լամբերտի ջանքերը՝ ուղղված Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը։
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հղում Դոն Լամբերտի ընտանիքին ու ընկերներին»,- ացված է հաղորդագրության մեջ։