Թանգարանային խորհուրդը քննարկել է թանգարանների հուշանվերային արտադրանքի հարցը

Թանգարանային խորհուրդը քննարկել է թանգարանների հուշանվերային արտադրանքի հարցը

Թանգարանների խորհրդի  այսօր կայացած առաջին նիստում քննարկվել  է ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների հուշանվերային արտադրանքի հարցը։

Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանի զեկույցից հետո քննարկում է ծավալվել թանգարանների խանութի և հուշանվերային արտադրանքի տարբեր բաղադրիչների, կիրառման մեխանիզմների և գործիքակազմի մասին:

Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քննարկվող հարցը կարևոր է մշակույթի տնտեսականացման տեսանկյունից և համահունչ է Կառավարության շարունակական քաղաքականությանը։

Թանգարանների խորհուրդ ձեւավորվել է «Թանգարանների մասին» օրենքի համաձայն։ Այն խորհրդակցական մարմին է՝ 15 հոգանոց կազմով և երեք տարի ժամկետով: Խորհրդի կազմում են ԿԳՄՍ, Տարածքային կառավարման նախարարությունների, Զբոսաշրջության կոմիտեի, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ: Ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ներգրավված են նաև թանգարանների ներկայացուցիչներ: