Պապոյանն Արմավիրի մարզում հետևել էխաղողի բերքահավաքի ընթացքին և մթերման գործընթացին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի բերքահավաքի ընթացքին և մթերման գործընթացին հետևելու նպատակով։ Այցին մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։
Առաջին կանգառը եղել է Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի խաղողի այգում, որտեղ ընթացքի մեջ է խաղողի բերքահավաքը։ Այգին հիմնվել է կառավարության աջակցության ծրագրով՝ 0 տոկոս վարկով։ Ընդհանուր տարածքը 20 հեկտար է․ օրական բերքը կազմում է 20–25 տոննա։ Այգում ներդրված է կաթիլային ոռոգման համակարգ։
Այցի հաջորդ կանգառը Լուկաշին բնակավայրն էր, որտեղ գործում է «Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ի մթերման կետը։ Ընկերությունում խաղողի մթերումը սկսվել է սեպտեմբերի 2-ից, և արդեն մթերվել է շուրջ 1200 տոննա խաղող։