Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի ու մարզային ստորաբաժանումները կաշխատեն նաև սեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը
Սեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, ՆԳՆ ՄՔԾ Երևանի բոլոր ստորաբաժանումները և մի շարք մարզային ստորաբաժանումներ կաշխատեն՝ մատուցելով ինչպես նույնականացման քարտի դիմումների ընդունման, այնպես էլ տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման ծառայություններ։ Այս մասին տեղեկացնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
Քաղաքացիները կարող են սպասարկվել ինչպես նախապես՝ օնլայն հերթագրմամբ, այնպես էլ՝ կենդանի հերթի ձևաչափով։ Նշված ծառայությունները կմատուցվեն ՆԳՆ ՄՔԾ հետևյալ ստորաբաժանումներում՝
- Աբովյանի բաժին,
- Եղվարդի բաժին,
- Հրազդանի բաժին,
- Աշտարակի բաժին,
- Ապարանի բաժին,
- Արմավիրի բաժին,
- Վաղարշապատի բաժին,
- Մասիսի բաժին,
- Վեդիի բաժին,
- Արտաշատի բաժին,
- Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումներ։