Լիահույս եմ` ՀԷՑ–ի հետ կապված անորոշություններն արագ լուծում կստանան. ԿԲ նախագահ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը լիահույս է, որ այն անորոշությունները, որոնք կապված են ՀԷՑ–ի հետ, արագ լուծում կստանան, և մեր երկրի ռեյտինգի նվազեցումը կարճաժամկետ բնույթ կկրի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախագահը։
Գալստյանն անդրադարձավ միջազգային վարկանշային «Moody's» գործակալության վերջին հրապարակմանը, ըստ որի ՀԷՑ–ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը (CFR) «Ba2»-ից իջեցվել է «Ba3», այսինքն` կանխատեսումը «կայունից» փոխվել է «բացասականի»։ Լրագրողներից մեկը նրանից հետաքրքրվեց` ինչպե՞ս այս հանգամանքը կանդրադառնա ՀՀ ֆինասական կայունության և ներդրումային գրավչության վրա։
«Չեմ կարծում, որ այն երկարաժամկետ ազդեցություններ կունենա, առավել ևս ֆինանսական կայունության վրա»,– ընդգծեց Գալստյանը։