Կենտրոնական բանկը կրկին անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկը կրկին անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը
 Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական անգամ մնաց անփոփոխ։ Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը։
Որոշման համաձայն` ՀՀ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքն արդեն 7–րդ ամիսը կմնա նույնը` 6․75 %։
ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: