Գյումրիից թռիչքներ դեպի Իտալիա
Wizz Air ավիաընկերությունը նախատեսում է Գյումրիից չվերթներ իրականացնել Իտալիա, ինչը զգալիորեն կխթանի Հայաստանի հյուսիսային հատվածի տուրիզմը։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ասել է, որ արդեն առաջիկայում ընկերությունը կսկսի չվերթներ դեպի Կիպրոս։
Բացի այդ, քննարկվում է նաև Գյումրիից հայկական ավիափոխադրողի նոր ուղղությունների գործարկումը։ Գևորգյանի համոզմամբ՝ այս նախաձեռնությունները մեծապես կազդեն մարզի տնտեսական ու զբոսաշրջային ակտիվության վրա՝ ստեղծելով ավելի լայն հնարավորություններ թե՛ տեղացիների, թե՛ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար։
Ըստ Գևորգյանի՝ զուգահեռ շարունակվում են նաև բանակցությունները Երևանի օդանավակայանից դեպի մի շարք եվրոպական քաղաքներ նոր չվերթների մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվում Երևան-Լոնդոն ուղղությանը, ինչպես նաև այլ եվրոպական մայրաքաղաքներին։