Խորհրդակցություն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում

Խորհրդակցություն՝  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում  տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 3 հարց։
Օրակարգային առաջին հարցով քննարկվել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանձնարարել է հետևողական լինել հավաքագրումների ցուցանիշներին։
548193636_1115274764122840_8121185142420144631_n.jpg (104 KB)
Քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 11-ին հաստատված սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունները, ըստ որոնց հստակեցվել են առաջնահերթությունները և սուբվենցիոն փաթեթեների ներկայացման ժամկետները։
Անդրադարձ է կատարվել նաև մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականներին։
Նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։