Անցկացվել է Power Consulting Days մասնագիտական զարգացման ծրագրի առաջին մոդուլը՝ նվիրված կապիտալի շուկաներին
Օրերս ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել է Power Consulting Days (PCD) մասնագիտական զարգացման ծրագրի առաջին մոդուլը՝ նվիրված կապիտալի շուկաներին։
Մոդուլը մեկնարկել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի՝ Հայաստանի տնտեսական հեռանկարների վերաբերյալ հիմնական զեկույցով, ապա որպես բանախոսներ հանդես են եկել Ֆրանսիայի կենսաթոշակային պահուստային ֆոնդի նախկին գործադիր տնօրեն Օլիվիե Ռուսոն, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետներ համաշխարհային առաջատար այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են UBS-ը, Credit Suisse-ը, Merrill Lynch-ը, Strategic Investment Group-ը, Blackstone-ը, Shearman & Sterling-ը և այլն:

ՀՀ կենտրոնական բանկը հանդես է եկել որպես միջոցառման կազմակերպչական գործընկեր: Միջոցառումը կազմակերպվել է BDO Armenia-ի և Orion Worldwide Innovations-ի կողմից՝ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, իսկ գլխավոր գործընկերը Շվեյցարական զարգացման կազմակերպություն Helvetas-ն է։

Այն իր շուրջն է համախմբել միջազգային ու տեղական փորձագետների՝ քննարկելու ներդրումային ռազմավարությունները, կապիտալի շուկաների նորարարական գործիքները և գործնական լուծումները։


