Մետրոպոլիտենում իրականացվող աշխատանքների ծավալն աննախադեպ է. Տիգրան Ավինյան

Մետրոպոլիտենում իրականացվող աշխատանքների ծավալն աննախադեպ է. Տիգրան Ավինյան

Մետրոպոլիտենում մեծ ծավալի աշխատանքներ ունենք իրականացված. նորոգվել, ձեռք են բերվել շարժիչներ, վերանորոգվել են գնացքներ, տարբեր կայարաններում փոխարինվել են շարժասանդուղքներ, և արդիականացվում են թունելային, հակահրդեհային ու ջրամատակարարման համակարգերը և այլ կարևոր ենթակառուցվածքներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա ընդգծեց, որ մետրոպոլիտենում իրականացվող աշխատանքների ծավալն աննախադեպ է: «Ունենք երկու հիմնական նախագիծ՝ Աջափնյակի կայարանի նախագիծն է, որտեղ ունենք առաջնային փուլի վերջնական փորձաքննություններն անցած նախագիծը, և, իհարկե, հասկանալի է, որ բոլորի մոտ հարց է առաջանում, թե ինչո՛ւ է երկար տևում: Ուզում եմ արձանագրել, որ Աջափնյակի կայարանի նման նախագիծ իր բարդությամբ, իր փորձաքննությունների պահանջներով, մենք վերջին 35 տարվա ընթացքում չենք ունեցել:

Հաջորդիվ մենք պլանավորում ենք իրականացնել 3 փուլանի մրցույթ. մի փուլը վերաբերելու է թունելի հատվածին՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանից մինչև կիրճ, կիրճի կամրջի հատվածը, և երրորդը՝ արդեն թունելի և կայարանի կառուցման աշխատանքները:

«Սուրմալու» կայարանի ծրագիրն ունենք, այս պահի դրությամբ աշխատում է տնտեսական հիմնավորվածության և կապիտալ ներդրումային ծրագրի վրա, և սա, ենթադրում ենք, որ համայնք - մասնավոր գործընկերության տրամաբանությամբ ենք իրականացնելու»,- նշեց Երևանի քաղաքապետը: