Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Գազամատակարարման պլանային ընդհատումներ
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազասպառողների գազամատակարարումը․
ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00․ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի, Պարոնյան, Հնդկաստանի փողոցներով պարփակված թաղամաս, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00․ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 29/14, 27/7, 21/13 բազմաբնակարան շենքեր, թիվ 23/2 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքեր, Հասրաթյան փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքեր,
ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն․ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի և Արմենակյան փողոց,
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝  ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն,  կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան և Երիտասարդական փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։