ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը
Սեպտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝
  • կառուցման փուլում գտնվող շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման կարգավորումները,
  • «Կառուցապատման գործունեության մասին» օրենքի հայեցակարգը,
  • ապարտ-հոթելների օրենսդրական դաշտի հստակեցումը,
  • ներդրման դիմաց կացության կարգավիճակի տրամադրումը,
  • վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները,
  • տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մեղմացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև ոլորտին առնչվող այլ արդիական թեմաների։
Նիստին մասնակցել են «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների այլ ներկայացուցիչներ։