Հայաստանը հարկային տեղեկություն կփոխանակի 47 երկրի հետ
Հայաստանը հարկային տեղեկություն կփոխանակի 47 երկրի հետ։
«ՀՀ ՊԵԿ-ը հավաքագրելու է առևտրային բանկերում և ներդրումային ընկերություններում ոչ ռեզիդենտների մասին տեղեկությունները, մշակելու և փոխանցելու է օտարերկրյա գործընկեր հարկային մարմիններին։ Օրինակ՝ ֆրանսիացու մասին տեղեկատվությունը փոխանցվելու է Ֆրանսիային, Գերմանիայի քաղաքացու մասինը՝ Գերմանիային և այլն, այսինքն՝ ռեզիդենտ երկրին։ Հայաստանյան քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկատվություն այլ երկրի չի փոխանցվելու, միայն փոխադարձության սկզբունքով, այսինքն` այդ երկներն էլ ՀՀ քաղաքացիները կփոխանցեն»,– ՊԵԿ միջազգային հարկման վարչության ֆինանսական հաշիվների փոխանակման և համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը՝ հավելելով, որ վերջնականացվում է միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրման գործընթացը։
Նրա խոսքով՝ այս համակարգը բարձրացնելու է հարկային թափանցիկությունը, ապահովելու է չվճարված հարկային մուտքերը պետական բյուջե, բարձրացնելու է հարկային արդարությունը և նվազեցնելու է հարկային չարաշահումների ռիսկը։