ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ սեպտեմբերի 8-ից գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:

Նիստի օրակարգում է « «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: