Սուբվենցիոն նոր ծրագրեր Շիրակի մարզում

Սուբվենցիոն նոր ծրագրեր Շիրակի մարզում
«Սուբվենցիաներ՛ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար» միջոցառմամբ Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզին հատկացվել է 69 մլն 521 հազար դրամ:
Ծրագրից օգտվել են Շիրակի մարզի Գյումրի և Ախուրյան համայնքները։
Իրականացվելու է 
  • ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում «Թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագիր» – 40 մլն 726 հազար դրամ
  • ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում «Ֆուտբոլի դաշտի վերականգնում Առափիում» ծրագիր – 5 մլն 200 հազար դրամ
  • ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրում «Բարեկարգ բնակավայր՝ հանուն բարեկեցիկ ապագայի» պարասրահա-դահլիճի վերանորոգում և խաղահրապարակի կառուցում – 10 մլն դրամ
  • ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում «Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակի կառուցում» ծրագիր- 8 մլն դրամ
  • ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում «Ժամանցի կենտրոն» ծրագիր – 5 մլն 595 հազար դրամ
  • ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում «Թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագիր» – 40 մլն 726 հազար դրամ